Ֆրանսիայի նորանշանակ դեսպանն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր (PAN.am)

Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ֆլորիան Էսկյուդիեն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել զոհերի հիշատակին։

Հուշահամալիրում դեսպանին դիմավորել և ուղեկցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։

Ֆլորիան Էսկյուդիեն ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ։

Ֆրանսիայի դեսպանը շրջել է հուշահամալիրի տարածքում և ծանոթացել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի ստեղծման պատմությանն ու խորհրդին։

Սեպտեմբերի 5-ին հայտնի դարձավ, որ Ֆլորիան Էսկյուդիեն նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան։Դիվանագետը մասնագիտացված է կիբերանվտանգության և ռազմավարական հարցերում:

«Ինչ հաճելի է սեպտեմբերյան գեղեցիկ արևի ներքո Հայաստանում այդքան ջերմ ընդունելության արժանանալը»,-գրել էր նա:

Leave a comment