Գեղարքունիքի մարզում կաշառք տալու և ստանալու գործով կալանավորվել են Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի համապատասխան վարչության պետն ու դպրոցներից մեկի տնօրենը։ Այդ մասին հայտնել են ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Տնօրեններից ևս մեկի նկատմամբ տնային կալանք է կիրառվել, իսկ մնացած մեղադրյալների նկատմամբ կիրառվել են այլընտրանքային խափանման միջոցներ»,- հայտնել են կոմիտեից։
Սեպտեմբերի 8-ին հայտնի է դարձել, որ Գեղարքունիքի մարզում կաշառքի գործով ձերբակալվել են մարզպետարանի պաշտոնյան և դպրոցների տնօրեններ։ Վարչության պետին մեղադրանք է ներկայացվել մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչություն և թողտվություն ցուցաբերելու դիմաց մի քանի դրվագով կաշառք ստանալու համար։