https://arm.sputniknews.ru/20260909/davit-ishkhanjany-hh-mipin-hravirum-e-baqu-nvor-ugherdz-adrbejanakan-bantic-106625885.html
Դավիթ Իշխանյանը ՀՀ ՄԻՊ–ին հրավիրում է Բաքու․ նոր ուղերձ ադրբեջանական բանտից
Դավիթ Իշխանյանը ՀՀ ՄԻՊ–ին հրավիրում է Բաքու․ նոր ուղերձ ադրբեջանական բանտից
Sputnik Արմենիա
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահին Մանասյանին հրավիրում է Բաքու՝ հայ… 09.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-09T13:42+0400
2026-09-09T13:42+0400
2026-09-09T13:43+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86589703_0:28:945:560_1920x0_80_0_0_7860bb01fe2bcd13e19da4fddcb3bcbc.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահին Մանասյանին հրավիրում է Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու համար։ Այդ մասին Իշխանյանն ասել է բանտից հղված նոր ուղերձում։«Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է, և որևէ բարդություն չպետք է լինի։ Գաք և ծանոթանաք «խաղաղության դատավարության» դատապարտյալներին, Ադրբեջանի Ձեր գործընկերուհին էլ երևի Ձեզ կուղեցկի, և Դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք»,- ասում է Իշխանյանը։Նա նաև դիմում է ՀՀ պետական մարմիններին՝ առաջարկելով պահանջել և ստանալ, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, ծագումով հայ ՀՀ քաղաքացիների մեղադրական ակտն ու դատավճիռները՝ տեսնելու, թե արդյոք դրանցում առկա՞ են ՀՀ պետականությանը, պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին ու պատվին վերաբերող հարցեր։«Մենք, իհարկե, ամենին տվել ու տալիս ենք հիմնավորված, փաստարկված, արժանի և՛ պատասխաններ, և՛ բացատրություններ։ Մի՛ կասկածեք։ Այս դատավարությունն Ադրբեջանի դատական համակարգի համար վեր է ածվել կատարյալ ֆիասկոյի, դատարանում դրա մասին բարձրաձայնել ենք։ Այլ բան է, թե ինչպես է դատական նիստին ներկա գտնվող կախյալ և գրաքննվող մամուլը այն ներկայացնում։ Ինչպես ասում են՝ ձյան տակ գտնվող կեղտը մի օր բացվում է»,- ասում է Իշխանյանը։Շեշտում է՝ Ադրբեջանում գտնվող 19 գերիներն ունեն ՀՀ անձնագրեր, և սա ոչ թե նրանց անհատական, այլ բոլորի պատվի խնդիրն է։«Ժողովրդական լեզվով ասած՝ մի քիչ թասիբ ունեցեք և տե՛ր կագնեք, օրինակ վերցրեք օտարներից»,- ասում է Իշխանյանը՝ դիմելով ՀՀ իշխանություններին։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/0a/86589703_100:0:940:630_1920x0_80_0_0_60784c02298f8810ad771e370a4ebbf4.jpg.webp
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ
ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Արցախի ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահին Մանասյանին հրավիրում է Բաքու՝ հայ գերիներին տեսակցելու և առկա խնդիրներին տեղում ծանոթանալու համար։ Այդ մասին Իշխանյանն ասել է բանտից հղված նոր ուղերձում։
«Կարծում եմ՝ ներկա քաղաքական հարաբերությունների շրջանակներում դա լրիվ տեղավորվում է, և որևէ բարդություն չպետք է լինի։ Գաք և ծանոթանաք «խաղաղության դատավարության» դատապարտյալներին, Ադրբեջանի Ձեր գործընկերուհին էլ երևի Ձեզ կուղեցկի, և Դուք, ինչպես ասում են, առաջին ձեռքից կտեղեկանաք ամեն ինչի մասին։ Սպասում ենք»,- ասում է Իշխանյանը։
Նա նաև դիմում է ՀՀ պետական մարմիններին՝ առաջարկելով պահանջել և ստանալ, ինչպես ադրբեջանական մամուլն է ձևակերպում, ծագումով հայ ՀՀ քաղաքացիների մեղադրական ակտն ու դատավճիռները՝ տեսնելու, թե արդյոք դրանցում առկա՞ են ՀՀ պետականությանը, պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի իրավունքներին ու պատվին վերաբերող հարցեր։
«Մենք, իհարկե, ամենին տվել ու տալիս ենք հիմնավորված, փաստարկված, արժանի և՛ պատասխաններ, և՛ բացատրություններ։ Մի՛ կասկածեք։ Այս դատավարությունն Ադրբեջանի դատական համակարգի համար վեր է ածվել կատարյալ ֆիասկոյի, դատարանում դրա մասին բարձրաձայնել ենք։ Այլ բան է, թե ինչպես է դատական նիստին ներկա գտնվող կախյալ և գրաքննվող մամուլը այն ներկայացնում։ Ինչպես ասում են՝ ձյան տակ գտնվող կեղտը մի օր բացվում է»,- ասում է Իշխանյանը։
Շեշտում է՝ Ադրբեջանում գտնվող 19 գերիներն ունեն ՀՀ անձնագրեր, և սա ոչ թե նրանց անհատական, այլ բոլորի պատվի խնդիրն է։
«Ժողովրդական լեզվով ասած՝ մի քիչ թասիբ ունեցեք և տե՛ր կագնեք, օրինակ վերցրեք օտարներից»,- ասում է Իշխանյանը՝ դիմելով ՀՀ իշխանություններին։