Կադաստրի կոմիտեի ղեկավարը կմասնակցի ԱՊՀ միջպետական խորհրդի նիստին (PAN.am)

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը կմեկնի Ռուսաստանի Դաշնություն՝ մասնակցելու ԱՊՀ մասնագիտական խորհրդի հերթական նստաշրջանին։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է գործուղման մասին որոշումը:

Թովմասյանի այցը Մոսկվա նախատեսվում է սեպտեմբերի 15-17-ը։

«Սուրեն Թովմասյանին գործուղել ՌԴ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 48-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

Գործուղման ավարտից հետո Թովմասյանը եռօրյա ժամկետում պետք է համապատասխան հաշվետվություն ներկայացնի։

Leave a comment