«Թուրքական ավիաուղիները» զգուշացնող հայտարարություն է տարածել

Թուրքիայի ազգային ավիափոխադրող «Թուրքական ավիաուղիներ» ընկերությունը զգուշացնող հայտարարություն է տարածել Անգլիա մեկնողների համար։


Մասնավորապես նշվել է, որ դեպի Անգլիա օդային երթևեկության կառավարման համակարգում տեխնիկական խափանման պատճառով Թուրքիայից որոշ չվերթներ դեպի Անգլիա և հետադարձ ուղղությամբ կարող են չեղարկվել կամ ուշացումներ ունենալ։


Նշվել է, որ չվերթների մասին տեղեկություն կհրապարակվի «TK Assistant» հավելվածում։


Ermenihaber

Leave a comment