Հայտնի է, թե ով ժամանակավորապես կկատարի «Փյունիկ»-ի գլխավոր մարզչի պարտականությունները

«Փյունիկ»–ի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը երկկողմ համաձայնությամբ խզել է գործող պայմանագիրը


ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․«Փյունիկ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզչի պարտականությունները ժամանակավորապես կկատարի Արամ Գյուլբուդաղյանը, հայտնում են ակումբից։

«59-ամյա մասնագետը 2017 թվականից մարզչական գործունեություն է ծավալում «Փյունիկի» համակարգում, ինչպես նաև հանդիսանում է ակումբի Մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրի ղեկավարը», – նշված է հայտարարության մեջ։

Ավելի վաղ ակումբից հայտնել էին, որ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը և թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը երկկողմ համաձայնությամբ խզել է մասնագետի գործող պայմանագիրը։


Leave a comment