Տարիներ առաջ վարելու իրավունքից զրկված վարորդները ԱԺ-ում են․ ինչ են քննարկելու

https://arm.sputniknews.ru/20260909/tariner-araj-varelu-iravunqic-zrkvats-varvordnery-azh-um-en-inch-en-qnnarkelu-106622711.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106622535_0:0:1440:1080_1920x0_80_0_0_b19357e5444b0b64bb99de3617a11fb8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

աժ (ազգային ժողով), վարորդ, վարորդական իրավունք, видео

աժ (ազգային ժողով), վարորդ, վարորդական իրավունք, видео

Բաժանորդագրվել

Վարորդները մի քանի պահանջ ունեն ու փորձելու են դրանք ներկայացնել խորհրդարանի պաշտոնյաներից մեկին։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Տարիներ առաջ խախտումներ կատարելու համար վարելու իրավունքից զրկված վարորդները, ըստ նախնական պայմանավորվածության, եկել են ԱԺ՝ հանդիպելու որևէ պատասխանատու անձի հետ, որպեսզի համաներմամբ իրենց իրավունքներն էլ վերականգնվեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։

Նշենք, որ մինչ այս մի շարք վարորդներ, որոնք խմածության պատճառով զրկվել էին վարորդական իրավունքից, բողոքի ակցիաներ էին իրականացնում կառավարության դիմաց։ Պահանջում էին առանց քննություն հանձնելու վերականգնել իրենց վկայականները։ Ի վերջո, նախընտրական քարոզարշավի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրանց հետ հանրապետության հրապարակում հանդիպեց ու հայտարարեց, որ վարելու իրավունքները կվերականգնվեն առանց քննության, միայն տույժ վճարելով։ Միևնույն ժամանակ պնդեց՝ հաջորդ դեպքերում պարտադիր կլինի քննություն հանձնելը։

Վարորդներին ասվել է, որ հանդիպումը կկայանա կա՛մ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանի, կա՛մ փոխնախագահ Հայկ Կոնջորյանի հետ։

«Հիմա, եթե համաներում են անում, թող բոլորի համար անեն։ Ես էն ժամանակ ոչ մի ավարիա չեմ ունեցել, կամերաները դրած էր, չգիտեմ քանի հատ խախտում եմ արել ու պարզվել ա, որ պրավայից զրկվել եմ։ 2018 թվականին եմ զրկվել, բայց դրա մասին իմացել եմ 2022 թվականին, երբ ժամկետը լրանում էր վկայականիս, ու ՄՌՈւ-ում ասացին ինձ այդ մասին»,- ասաց վարորդը, որը նախկինում տաքսի է քշել։

Մեկ այլ վարորդ էլ նշեց, որ քննությունը մի փոքր հեշտացրել են, բայց միևնույնն է` բարդություններ կան։ Չեն հասկանում, թե ինչու պետք է «D» կարգ ունեցող և թեթև մարդատար մեքենա վարող անձը պատասխանի «B», «C» կամ այլ կարգի համար նախատեսված հարցերին։

Նրանք վստահեցրին՝ դիմել են տարբեր կառույցների՝ դատախազություն, ոստիկանություն, այժմ էլ խորհրդարան են դիմում։

Այս պահին վարորդներն ԱԺ-ում են, բայց հայտնի չէ, թե ում հետ են հանդիպում։ Թույլատրել են միայն 6 անձի մուտք գործել ու ներկայացնել բոլորի բարձրացրած խնդիրները։

Leave a comment