ՌԴ ԶՈւ–ն Ուկրաինայի մի քանի շրջաններում հարձակվել է ռազմական և լոգիստիկ օբյեկտների վրա

https://arm.sputniknews.ru/20260909/rd-zun-ukrainaji-mi-qani-shrjannerum-hardzakvel-e-razmakan-ev-lvogistik-objektneri-vra-106618684.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Склады снова горят в Голосеевском районе Киева, сообщают местные группы

Sputnik Արմենիա

Склады снова горят в Голосеевском районе Киева, сообщают местные группы

2026-09-09T10:22+0400

true

PT0M30S

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/09/106617212_0:150:1001:900_1920x0_80_0_0_2866af999e64c7bc4c839c8d08a98742.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

ռուսաստան, ուկրաինա, տեսանյութեր, видео

ռուսաստան, ուկրաինա, տեսանյութեր, видео

Բաժանորդագրվել

Տեղական սոցցանցերը պայթյունների և հրդեհների կադրեր են հրապարակում։

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Ռուսական ուժերը գիշերը և վաղ առավոտյան մի շարք հարվածներ են հասցրել Կիևում, Կիևի մարզում, Նիկոլաևում և Օդեսայի մարզում գտնվող օբյեկտներին։ Տեղական սոցցանցերը պայթյունների և հրդեհների կադրեր են հրապարակում։

Կարևորը` այս ժամին.

Կիևի Դարնիցկի շրջանում հարված է հասցվել «Ասկանիա-Պակ» ընկերության պահեստին։ Ռուսական կողմի տվյալներով՝ օբյեկտն օգտագործվել է ռազմական գույքի, անօդաչուների և դրանց բաղադրիչների պահման համար։ Հարվածից հետո տարածքում հրդեհ է բռնկվել։

Եվս մեկ օբյեկտ է հարձակման ենթարկվել Ուկրաինայի մայրաքաղաքի Գոլոսեևսկի շրջանում։ Ռուսական կողմը նշում է, որ երկրորդ հարվածը հասցվել է Ուկրաինայի զինված ուժերի շահերում օգտագործվող լոգիստիկ կենտրոնին։

Կիևի մարզի Բելայա Ցերկով քաղաքում հարված է հասցվել «Եվրո Ֆուդ Սերվիս» ընկերության արտադրական տարածքներին։ Հարձակումից հետո օբյեկտում խոշոր հրդեհ է բռնկվել։

Ռուսական կողմը հայտարարում է, որ թիրախը խոցվել է։

Այս գիշեր հարվածներ են հասցվել նաև Նիկոլաևի ուղղությամբ։ Ռուսական կողմի տվյալներով՝ այնտեղ խոցվել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող օբյեկտը։ Հարձակման բնույթի և հետևանքների մասին մանրամասներ դեռևս հայտնի չեն։

Բացի այդ, հարձակման է ենթարկվել Օդեսայի մարզի ուկրաինա–մոլդովաական սահմանին գտնվող «Ստարոկոզաչյե» անցակետը։ Ուկրաինայի պետական ​​սահմանային ծառայությունը հայտնել է, որ հարձակումից հետո անցակետը ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment