Երևանում ջրատար խողովակում հայտնաբերվել է տղամարդու մարմին

Բաժանորդագրվել

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. Երևանում՝ Հրազդան կիրճում, ջրատար խողովակում տղամարդու մարմին է հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com կայքը:

Դեպքի մասին ահազանգը ստացվել է սեպտեմբերի 9-ին, ժամը 08:20-ի սահմաններում:

«Դեպքի վայր է ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ»,- գրում է կայքը։

Դեպքի մասին ոստիկանությունից տեղեկությունը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտե:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ: Այժմ պարզվում են դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը։

Leave a comment