ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարը կմեկնի ՌԴ. ինչ նպատակով է գործուղվում

Բաժանորդագրվել

Սուրեն Թովմասյանը եռօրյա ժամկետում պետք է գործուղման մասին հաշվետվություն ներկայացնի:

ԵՐԵՎԱՆ, 9 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը երկօրյա այցով գործուղվելու է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին տեղեկանում ենք e-gov հարթակից:
Թովմասյանը մեկնելու է Մոսկվա սեպտեմբերի 15-17-ը:

«Սուրեն Թովմասյանին գործուղել ՌԴ՝ Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների գեոդեզիայի, քարտեզագրության, կադաստրի և երկրի հեռահար զոնդավորման միջպետական խորհրդի 48-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով»,- ասված է որոշման մեջ:

ՌԴ այցի ծախսերն արվելու են Կադաստրի կոմիտեի 2026 թվականի բյուջեի «Անշարժ գույքի կադաստրի վարման բնագավառում պետական քաղաքականության իրականացում» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին:

Թովմասյանը եռօրյա ժամկետում պետք է գործուղման մասին հաշվետվություն ներկայացնի:

Leave a comment