Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը կմեկնի Վիեննա


Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը սեպտեմբերի 13-15-ը գործուղվելու է Ավստրիայի Հանրապետություն՝ Վիեննա։


 


Համապատասխան որոշումը սեպտեմբերի 8-ին ստորագրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։


 


Ըստ որոշման՝ Խուդաթյանը Վիեննայում կմասնակցի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր համաժողովի 70-րդ նստաշրջանին։

Դիտումների քանակ3

Leave a comment