Հայաստանի Ազգային ժողովի նախկին պատգամավոր, քաղաքական գործիչ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Այսօր հանդիպել եմ ՀՀ նախկին պաշտպանության նախարար,ՌԴ-ում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանի հետ:
Քննարկել ենք ինչպես Հայաստանի արտաքին և ներքին մարտահրավերները և ստեղծված իրավիճակը,այնպես էլ առաջիկա ընտրություններում հնարավոր մասնակցության ձևաչափերը:
Շատ քաղաքական հարցերում ունենալով միևնույն մոտեցումները առաջարկել եմ միասնական հանդես գալ հունիսի 7-ին կայանալիք ՀՀ ԱԺ ընտրություններին և հաշվի առնելով պրն.Հարությունյանի մեծ փորձը նաև առաջարկել եմ գլխավորել մեր ցուցակը առաջիկա ԱԺ ընտրություններին: