«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է

Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Մասիվի նստավայրում` դատավոր Մասիս Մելքոնյանի նախագահությամբ, շարունակվել է Ռուստամ Ստեփանյանի (Չաղ Ռուստամ) և Աշոտ Կյուրեղյանի գործով դատական նիստը։

Քննարկվել է մեղադրյալների խափանման միջոցը երկարաձգելու, փոփոխելու հարցը: Դատարանի որոշմամբ Ռուստամ Ստեփանյանի և Աշոտ Կյուրեղյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը երկարաձգվել է 21 օրով:

Հաջորդ նիստը մայիսի 28-ին է:

Մեղադրական եզրակացության համաձայն՝ Ռուստամ Ստեփանյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Սերգեյ Գագիկի Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու` սպանելու նպատակով մի խումբ անձանց՝ Աշոտ Տիգրանի Կյուրեղյանի, Հարություն Արծվիկի Սահակյանի և Սուրեն Արմենի Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք են բերել ու պահել ակոսափող հրազեն հանդիսացող «ԱԿ-103» տեսակի, 7.62մմ տրամաչափի, «171252475» համարի գործարանային արտադրության ինքնաձիգ և ակոսափող հրազենից կրակելու համար նախատեսված, ռազմամթերք հանդիսացող 7.62մմ տրամաչափի գործարանային արտադրության առնվազն 54 փամփուշտ, այնուհետև Աշոտ Կյուրեղյանի հետ կազմակերպել և ղեկավարել են մյուս հանցակիցների՝ Հարություն Սահակյանի ու Սուրեն Գրիգորյանի գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին՝ ժամը 23:15-ի սահմաններում, այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով ապօրինաբար կյանքից զրկել՝ սպանել են Սերգեյ Գագիկի Գրիգորյանին:

Քննությամբ պարզվել էր, որ Չաղ Ռուստամի և Ֆազի միջև անձնական հարցի կապակցությամբ դեռևս 2018 թվականից ձևավորվել են թշնամական հարաբերություններ: 

Leave a comment