Թուրք ընդդիմադիր պատգամավորն այցելել է Անի ու խոսել ՀՀ-ի հետ սահմանային առևտրի վերսկսման ցանկության մասին

Քաղաքականություն

08.09.2026 | 15:16

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության՝ CHP-ի Կարսից պատգամավոր Ինան Աքգյուն Ալփն այցելել է  պատմական  Անիի հնագիտական ​​վայր, գրում են թուրքական լրատվամիջոցները։ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանի զրոյական կետ այցելելուց հետո Ալփը նշել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ընթացող կարգավորման գործընթացները ընդգծում են Թուրքիայի անվտանգության կենտրոն դառնալու կարևորությունը:

Ալփը նաև անդրադարձել է  Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները երկարատև խաղաղությամբ լուծելու կարևորությանը ու հայտարարել․

«Ինչպես գիտեք, Անի հին քաղաքը 2016 թվականին ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում: Մեր դիմաց, ջրի մյուս կողմում, գտնվում է  Հայաստանի տարածքը։Կամուրջը, որը տեսնում եք, պատմական Մետաքսի ճանապարհի կամուրջն է, որը մենք հույս ունենք, որ կդառնա «Խաղաղության կամուրջ»: Մենք պահանջում ենք, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև առկա խնդիրները լուծվեն երկարատև խաղաղությամբ, որ Թուրքիան դառնա անվտանգության գոտի, և որ մեր և Հայաստանի միջև սահմանային առևտուրը վերսկսվի»։

Նա նշել է, որ որպես Կարսի բնակիչներ՝  ցանկանում ենք, որ այդ ջանքերը անպայման դրական արդյունքներ տան։

 

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

Leave a comment