https://arm.sputniknews.ru/20260908/hajkakan-mirgy-ame-um-arabakan-apranqanishvov-inch-en-qnnarkel-erkrneri-nakhararnery-106589344.html
Հայկական միրգը՝ ԱՄԷ-ում արաբական ապրանքանիշով․ ի՞նչ են քննարկել երկրների նախարարները
Հայկական միրգը՝ ԱՄԷ-ում արաբական ապրանքանիշով․ ի՞նչ են քննարկել երկրների նախարարները
Sputnik Արմենիա
Քննարկվել են նաև կանաչ ջրածնի արտադրության հնարավորությունները, ինչպես նաև զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում համագործակցության հեռանկարները։ 08.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-08T14:33+0400
2026-09-08T14:33+0400
2026-09-08T14:33+0400
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106588936_0:0:1280:721_1920x0_80_0_0_2c3997c7bef358354f2b9b680e26ecf5.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում կարող են ստեղծվել արտադրական և տարածաշրջանային բաշխման կենտրոններ, համատեղ լոգիստիկ հանգույցներ, ինչպես նաև կազմակերպվել հայկական գյուղմթերքի վերամշակում՝ ԱՄԷ ընկերությունների համար մասնավոր պիտակով արտադրանք թողարկելու նպատակով։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկային նախարարությունը` հավելելով, որ այս հնարավորությունները Դուբայում քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարար Աբդուլլահ Բին Տուկ Ալ Մարրին։Ըստ նախարարության` երկու երկրի նախարարները քննարկել են նաև Հայաստանում և ԱՄԷ-ում տնտեսական համագործակցության այլ ուղղություններին, մասնավորապես՝ կանաչ ջրածնի արտադրությանն ու վերականգնվող էներգետիկային։Կողմերը մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության, հյուրընկալության և ներդրումային ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ։Գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը մասնակցել են Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։Հիշեցնենք, որ ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուշագիր էր ստորագրել ԱՄԷ-ի B2B հարթակներից մեկի ղեկավարի հետ։ Փաստաթղթով նախատեսվում է հայ արտադրողների կողմից շաբաթական մինչև 40 տոննա միրգ և բանջարեղեն մատակարարելու հնարավորություն՝ հետագայում ծավալներն ավելացնելու հեռանկարով։2024 թվականին Հայաստանը ԱՄԷ է արտահանել 700 հազար դոլարից մի փոքր ավելի արժողությամբ թարմ միրգ և բանջարեղեն, իսկ 2025 թվականին արտահանման ծավալը հասել է գրեթե 1,1 մլն դոլարի։Համեմատության համար՝ նույն ապրանքների արտահանումը Ռուսաստան 2024 թվականին կազմել է 171,8 մլն դոլար, իսկ 2025 թվականին՝ 190,1 մլն դոլար։
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/08/106588936_203:0:1164:721_1920x0_80_0_0_898258a49b65876eef246dd3939966ac.jpg.webp
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
արաբական միացյալ էմիրություններ (ամէ)
Բաժանորդագրվել
Քննարկվել են նաև կանաչ ջրածնի արտադրության հնարավորությունները, ինչպես նաև զբոսաշրջության և ներդրումների ոլորտներում համագործակցության հեռանկարները։
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում կարող են ստեղծվել արտադրական և տարածաշրջանային բաշխման կենտրոններ, համատեղ լոգիստիկ հանգույցներ, ինչպես նաև կազմակերպվել հայկական գյուղմթերքի վերամշակում՝ ԱՄԷ ընկերությունների համար մասնավոր պիտակով արտադրանք թողարկելու նպատակով։ Այս մասին
տեղեկացնում է ՀՀ Էկոնոմիկային նախարարությունը` հավելելով, որ այս հնարավորությունները Դուբայում քննարկել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը և ԱՄԷ էկոնոմիկայի և զբոսաշրջության նախարար Աբդուլլահ Բին Տուկ Ալ Մարրին։
Ըստ նախարարության` երկու երկրի նախարարները քննարկել են նաև Հայաստանում և ԱՄԷ-ում տնտեսական համագործակցության այլ ուղղություններին, մասնավորապես՝ կանաչ ջրածնի արտադրությանն ու վերականգնվող էներգետիկային։
Կողմերը մտքեր են փոխանակել նաև զբոսաշրջության, հյուրընկալության և ներդրումային ոլորտներում համագործակցությունը խորացնելու հնարավորությունների շուրջ։
Գերատեսչությունը նաև տեղեկացրել է, որ հանդիպմանը մասնակցել են Ներդրումների աջակցման կենտրոն հիմնադրամի տնօրեն Գոհար Աբաջյանը, ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Վարդգես Հովսեփյանը, Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոս Արտակ Ավետիսյանը և ԱՄԷ-ում ՀՀ դեսպանի տնտեսական հարցերով խորհրդական Հայկ Մխիթարյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուշագիր էր ստորագրել ԱՄԷ-ի B2B հարթակներից մեկի ղեկավարի հետ։ Փաստաթղթով նախատեսվում է հայ արտադրողների կողմից շաբաթական մինչև 40 տոննա միրգ և բանջարեղեն մատակարարելու հնարավորություն՝ հետագայում ծավալներն ավելացնելու հեռանկարով։
2024 թվականին Հայաստանը ԱՄԷ է արտահանել 700 հազար դոլարից մի փոքր ավելի արժողությամբ թարմ միրգ և բանջարեղեն, իսկ 2025 թվականին արտահանման ծավալը հասել է գրեթե 1,1 մլն դոլարի։
Համեմատության համար՝ նույն ապրանքների արտահանումը Ռուսաստան 2024 թվականին կազմել է 171,8 մլն դոլար, իսկ 2025 թվականին՝ 190,1 մլն դոլար։