Արդարադատության նախարարությունը հերքել է նոր Սահմանադրության նախագծի հրապարակման լուրերը:
«Տեղեկացնում ենք, որ տարածվող այդ տեքստը չի հանդիսանում նոր Սահմանադրության նախագիծը և շրջանառվող տեղեկությունն ապատեղեկատվություն է։
Կոչ ենք անում զերծ մնալ չճշտված տեղեկությունների տարածումից և սպասել նոր Սահմանադրության նախագծի տեքստի պաշտոնական հրապարակմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է, թե հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը և տեղադրել հղում։