«Իրենք գիտեն իրականությունը և չեն հանգստանում»․ Հարություն Խաչիկյան | ՄԱՄՈՒԼ.ամ

Վաղարշապատի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Հարություն Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թեև զուտ թվաբանորեն ու ԿԸՀ-ի հայտարարությամբ ՔՊ-ն Վաղարշապատի ընտրություններում հաղթել է, բայց իրենք գիտեն իրականությունը և չեն հանգստանում: Համ էլ՝ պատրաստվում են խորհրդարանական ընտրություններին:
     Դրանով են պայմանավորված ընդդիմության դեմ իրականացվող քայլերը, շինծու գործերն ու ավագանու անդամի թեկնածուների ձերբակալությունները:
     Վաղարշապատ համայնքի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը դատապարտում է իշխանությունների այս գործելաոճն ու մեր աջակցությունն ենք հայտնում հետապնդումների ենթարկվող գործիչներին»:

Leave a comment