Տեղումներ չեն սպասվում, 4-6 աստիճանով կցրտի (PAN.am)

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հյուսիսարևմտյան`2-5 մ/վ, սեպտեմբերի 7-ի երեկոյան առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-22/վրկ։

Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 7-8-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով, սեպտեմբերի 10-12-ին աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Երևանում սեպտեմբերի 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 10-14 մ/վրկ։ Սեպտեմբերի 8-ի ցերեկը մայրաքաղաքում կգրանցվի +24․․․+26 աստիճան:

Leave a comment