Գեղարքունիքի մարզում կաշառք ստանալու և տալու քրեական վարույթով ձերբակալվել են մարզպետարանի աշխատակազմի վարչության պետն ու մի շարք դպրոցների տնօրեններ։
Ըստ նախաքննության՝ վարչության պետը մեղադրվում է մի խումբ անձանց, այդ թվում՝ դպրոցների տնօրենների օգտին հովանավորչության և թողտվության դիմաց կաշառք ստանալու մեջ։
Ըստ շրջանառվող տվյալների՝ խոսքը Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանի մասին է։