Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի միջև. ՎԻԴԵՈ
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի․ /Նովոստի–Արմենիա/․ Երևանի ավագանու նիստում իրավիճակը լարվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանի և «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանի միջև։
Երբ Ավինյանն ընդհատեց Զարոկյանի ելույթը, Զարոկյանն ասաց. «թող վերջացնեմ, որից հետո Ավինյանն նշեց որ իրեն պետք է դիմել «պարոն քաղաքապետ»-ով։
«Եթե շարունակեք Ձեր անպարկեշտ, ամբարտավան բերանը բացել սխալ ձևով, շատ խիստ կպատժվեք։ Ես Ձեզ տալիս եմ նախազգուշացում և զրկում եմ ձայնի իրավունքից», – ասաց Ավինյանը։
Մանրամասները` տեսանյութում