Ադրբեջանական «AzerGold»–ը Սոթքի ոսկու հանքավայրում սկսել է առաջին հորատման աշխատանքները

Բաժանորդագրվել

Հանքավայրի արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատվել է 1,03 մլն ունցիա ոսկի։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Ադրբեջանական «AzerGold» ընկերությունը Սոթքի ոսկու հանքավայրում իրականացրել է առաջին հորատման աշխատանքները։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ–ները։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների` 2025 թվականի օգոստոսից հանքավայրում իրականացվել են լայնածավալ երկրաբանական ուսումնասիրություններ, տեղագրական աշխատանքներ և ընդհանուր առմամբ 18 հազար մետր խորությամբ հորատման աշխատանքներ։

«AzerGold»–ը հանքավայրի արդյունահանման ենթակա մնացորդային պաշարները գնահատվում է 1,03 մլն ունցիա ոսկի, և այս գնահատումը, ըստ ընկերության, իրականացրել են հանքային ռեսուրսների և պաշարների հաշվետվությունների համար կիրառվող միջազգային JORC չափորոշիչներին համապատասխան։

Ընկերությունից վստահեցրել են, որ առաջին պայթեցման աշխատանքների իրականացումը կարևոր քայլ էր հանքավայրի ռեսուրսները տնտեսական շրջանառության մեջ ներգրավելու, և հանքը շահագործման ակտիվ փուլ անցկացնելու համար:

Ադրբեջանական ընկերություն հույս ունի, որ Սոթքի հանքավայրի շահագործումը կնպաստի երկրի հանքարդյունաբերության ոլորտի արտադրական ներուժի մեծացմանը և պետական բյուջեի մուտքերի աճին:

Հիշեցնենք, որ 2023 թվականի մայիսից Ադրբեջանի զինված ուժերի կողմից պարբերական գնդակոծությունների հետևանքով Սոթքի բացահանքում աշխատանքը դադարեցվել է։

Leave a comment