Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը 1,5 տարվա վաղեմություն ունեն․ ՆԳՆ

Գործարար Նարեկ Նալբանդյանի ձերբակալության կադրերը շուրջ 1,5 տարի առաջ են նկարահանվել: Այս մասին 1lurer.am-ին հայտնում են Ներքին գործերի նախարարությունից։


 


«Այդ պահին ՆԳՆ ոստիկանության ծառայողները մի քանի անձանց տեղափոխում են Ոստիկանություն՝ ուղեկցումով երթևեկելու համար»,-հայտնում են ՆԳՆ-ից։


 


Ավելի վաղ Գլխավոր դատախազությունից հայտնել են, որ Նարեկ Նալբանդյանին պատկանող «88» սուպերմարկետների ցանցի գործունեության վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել։


 


Նշվում է, որ վարույթը նախաձեռնվել է դեռևս փետրվարի 26-ին։ Դատախազությունից, սակայն, չեն մանրամասնել, թե Քրեական օրենսգրքի որ հոդվածով է հարուցվել վարույթը և որ մարմինն է իրականացնում նախաքննությունը։

Դիտումների քանակ11

Leave a comment