ԱԺ նախագահն ու Շվեդիայի դեսպանը կարևորել են միջխորհրդարանական կապերը (PAN.am)

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը և Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Եվա Սունդքվիստը սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած հանդիպմանը կարևորել են նաև Հայաստանի և Շվեդիայի խորհրդարանների միջև համագործակցության ընդլայնումն ու միջխորհրդարանական շփումների հետագա ակտիվացումը։

Շվեդիայի դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ Ազգային ժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու առթիվ և նրան արդյունավետ աշխատանք ու հաջողություններ մաղթել։

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի և Շվեդիայի միջև հաստատված բարեկամական հարաբերություններին՝ կարևորելով երկկողմ համագործակցությունը խորացնելու և արդեն ձևավորված կապերը հետագայում առավել զարգացնելու անհրաժեշտությունը։

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին և վերջին զարգացումներին։

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը սեպտեմբերի 7-ին հանդիպում է ունեցել ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանի հետ, քննարկել երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցերին։

Leave a comment