Երևանում առաջին անգամ իրականացվել է կախովի լուսատուներով արտաքին լուսավորություն

Առաջին անգամ իրականացվել է կախովի էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նախագիծ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը։

«Երվանդ Քոչարի փողոցում առաջին անգամ իրականացվել է առանց հենասյուների, կախովի էներգախնայող լուսատուներով արտաքին լուսավորության նախագիծ։ Սա Երևանում իր տեսակի մեջ միակն է, և հետագայում փորձը կկիրառվի նաև մայրաքաղաքի այլ փողոցներում»,-գրել է նա:

Leave a comment