Հայաստանի և Վրաստանի միջև ավիահաղորդակցությունն աճել է 36%-ով

https://arm.sputniknews.ru/20260907/hajastani-ev-vrastani-mijev-aviahaghvordakcutjunn-atshel-e-36-vov-106551249.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/07/106548728_109:0:762:490_1920x0_80_0_0_5f3c016eb31bd58f4be5af478fd1134e.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, չվերթ

հայաստան, հայաստան–վրաստան համագործակցություն, վրաստանի հանրապետություն, չվերթ

Բաժանորդագրվել

Հայաստանի և Վրաստանի ՏԿԵ նախարարների հանդիպմանը նախարարները նշել են, որ երկկողմ դինամիկ համագործակցությունը դրական ազդեցություն է ունենում տրանսպորտային ոլորտի արդյունավետության ցուցանիշների վրա։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանի և Վրաստանի միջև իրականացվող ուղիղ կանոնավոր չվերթերով փոխադրված ուղևորների թիվը 2026 թվականի հունվար-հուլիսին աճել է 36%-ով։ Այս մասին հայտարարվել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի հանդիպման ժամանակ։

Խուդաթյանի գլխավորած պատվիրակությունը Բաթումում մասնակցում է Վրաստանի միջազգային ծովային համաժողովին (GIMF 2026)։ Ըստ Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության տվյալների՝ այժմ Վրաստանի 2 միջազգային օդանավակայաններից դեպի Երևան շաբաթական 12 ուղիղ չվերթ է իրականացվում։

Կողմերը քննարկել են նաև Քութայիսի օդանավակայանից դեպի Երևան կանոնավոր չվերթեր գործարկելու հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական, էներգետիկ և տրանսպորտային (այդ թվում՝ քաղաքացիական ավիացիայի և երկաթուղային հաղորդակցության) ոլորտներում, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառում համագործակցության խորացմանը և հետագա համագործակցության ծրագրերին։

Կողմերը նաև ընդգծել են Վրաստանի և Հայաստանի սերտ գործընկերությունն ու համատեղ ջանքերը տրանսպորտի ոլորտում՝ բեռների և ուղևորների անխափան փոխադրումն ապահովելու նպատակով։

Հանդիպմանը նախարարները նշել են, որ երկկողմ դինամիկ համագործակցությունը դրական ազդեցություն է ունենում տրանսպորտային ոլորտի արդյունավետության ցուցանիշների վրա։

Leave a comment