Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում կքննարկեն Հայաստանի արտաքին վեկտորն ու հանրաքվեի հարցը․ Պեսկով

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում կայանալիք բանակցությունների ընթացքում կքննարկեն հանրաքվեի հնարավոր անցկացումը, ինչպես նաև Հայաստանի զարգացման ուղղության ընտրությունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 7-ին, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղարն անդրադարձել է երկու երկրների ղեկավարների միջև նախկինում ձեռք բերված պայմանավորվածություններին և սպասվող հանդիպման օրակարգին․

«Բիշքեկում Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում նշվել են առևտրատնտեսական համագործակցության հետ կապված կոնկրետ հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Փաշինյանը այց կկատարի Մոսկվա։ Պետությունների ղեկավարները կքննարկեն հիմնական թեման՝ Հայաստանի զարգացման ուղղության, կողմնորոշման և հանրաքվեի անցկացման ընտրությունը»։

Կրեմլի ներկայացուցչի այս հայտարարությունը վկայում է այն մասին, որ Մոսկվան առանձնակի ուշադրությամբ է հետևում Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանն ու հնարավոր համաժողովրդական քվեարկության շուրջ զարգացումներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment