Պուտինը և Թրամփը կարող են հեռախոսազրույց ունենալ․ հայտարարություններ Կրեմլից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարող են հեռախոսազրույց ունենալ ամերիկացի բանակցողների Մոսկվա և Կիև այցից հետո, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

– Ռուսաստանը չի բացառում Ուկրաինայի հարցով եռակողմ բանակցությունների վերսկսումը։ Ռուսաստանը բարձր է գնահատում ամերիկյան խաղաղապահ ջանքերը։ Պուտինն անձամբ շնորհակալություն է հայտնել Թրամփին խաղաղությանը նվիրվածության համար։

– Պեսկովը չի բացահայտել, թե ինչով են Պուտինի հետ հանդիպման ժամանակ ամերիկացի պատվիրակների առաջարկները տարբերվում «Անկորաժի բանաձևից»։

– Կրեմլը դեռևս տեղեկություններ չունի ամերիկացի բանակցողների և Կիեւի միջև շփումների արդյունքների մասին։

– Նորվեգիայի ռազմական ներկայությունը չի կարող չընկալվել որպես սպառնալիք Ռուսաստանի համար և պահանջում է Մոսկվայից լրացուցիչ անվտանգության միջոցառումներ։

– Մոսկվայում Պուտինը և Փաշինյանը կքննարկեն երկկողմ հարաբերությունները, մասնավորապես՝ Հայաստանի՝ ԵՄ կամ ԵԱՏՄ կողմնորոշման հարցը։

– Ռուսաստանի և Հայաստանի գերատեսչությունները կաշխատեն առևտրային հարցերի շուրջ Բիշքեկում Պուտինի և Փաշինյանի միջև կարևոր հանդիպումից հետո։

Leave a comment