https://arm.sputniknews.ru/20260907/inch-harcer-en-qnnarkvelu-putini-ev-pashinjani-arajika-handipman-zhamanak-106547518.html
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպման ժամանակ
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Պուտինի և Փաշինյանի առաջիկա հանդիպման ժամանակ
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի մոսկովյան այցի հստակ ժամկետները կհամաձայնեցվեն` հաշվի առնելով պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկները: 07.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-07T14:37+0400
2026-09-07T14:37+0400
2026-09-07T14:43+0400
հայաստան
ռուսաստան
վլադիմիր պուտին
նիկոլ փաշինյան
դմիտրի պեսկով
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106363565_0:0:1500:844_1920x0_80_0_0_084a5117373da5dc6ebf19a4b7d5b2df.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների գլխավոր թեմաները լինելու են Հայաստանի հետագա զարգացման և կողմնորոշման հստակեցումը, ինչպես նաև այդ հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։Պուտինը և Փաշինյանը սեպտեմբերի 1-ին հանդիպեցին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում։ Շուրջ 1 ժամ տևած հանդիպման առանցքում եղել էին հայ–ռուսական հարաբերություններն ու ՀՀ–ի կողմից ԵՄ անդամակցության գործընթաց սկսելու հարցը։ Հանդիպումից հետո Փաշինյանը հայտարարեց, որ առաջիկայում կմեկնի Մոսկվա, որտեղ Պուտինի հետ կշարունակի Հայաստան–Ռուսաստան հարաբերությունների շուրջ քննարկումները։Պեսկովն ընդգծել է` ՀՀ վարչապետի՝ ՌԴ կատարելիք այցի հստակ ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով՝ հաշվի առնելով պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկները:Նա անդրադարձել է նաև բիշքեկյան հանդիպմանը։«Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Բիշքեկում, և դա շատ կարևոր ու բովանդակալից հանդիպում էր, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետ կապված որոշ կոնկրետ կետեր են նախանշվել։ Եվ համապատասխան գերատեսչությունները զբաղվելու են այդ հարցերով, մշակելու են դրանք»,– ասել է Կրմելի ներկայացուցիչը։Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։Մայիսի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասուլիսի ժամանակ ասաց՝ կարծում է, որ թե՛ ՀՀ քաղաքացիների, թե՛ Մոսկվայի՝ գլխավոր տնտեսական գործընկերոջ հանդեպ ճիշտ կլիներ, որ պաշտոնական Երևանը հնարավորինս արագ կողմնորոշվեր ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Նա նաև ընդգծեց՝ թեպետ դա Ռուսաստանի գործը չէ, բայց կարելի է հանրաքվե անցկացնել, ՀՀ քաղաքացիների կարծիքն իմանալ անդամակցության վերաբերյալ։ Ըստ նրա՝ դրա արդյունքներից կախված՝ Մոսկվան էլ հետևություններ կաներ, չբացառեց, որ կարող է փափուկ, քաղաքակիրթ բաժանում լինել։ Պուտինը նշեց, որ Ռուսաստանը կաջակցի Հայաստանի ցանկացած որոշմանը, որն օգուտ կբերի երկրին։Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին ասաց, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեն կանցկացվի այն ժամանակ, երբ օբյեկտիվ անհրաժեշտություն առաջանա:Դրանից հետո ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարեց, որ Հայաստանում ինչ-որ աշխատանք է տարվում ԵՄ չափանիշներին անցնելու ուղղությամբ, և եթե ՀՀ–ն սկսի փոփոխություններ մտցնել տեխնիկական կանոնակարգերում, դա արդեն որոշակի սպառնալիքներ կստեղծի ԵԱՏՄ-ի համար:Մայիսի 29-ին Աստանայում կայացած ԵԱՏՄ գագաթնաժողովում միավորման անդամ պետությունների ղեկավարները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ընդգծեցին Հայաստանի հետագա ինտեգրման հարցում հնարավորինս շուտ կողմնորոշվելու անհրաժեշտությունը: Գագաթնաժողովից հետո Պուտինը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը կարող է հանգեցնել ՀՆԱ-ի մոտ 14% կորստի:Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը:
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/01/106363565_167:0:1500:1000_1920x0_80_0_0_7e3e56d460f776e5cc24a4b83440d53b.jpg.webp
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով
հայաստան, ռուսաստան, վլադիմիր պուտին, նիկոլ փաշինյան, դմիտրի պեսկով
ՀՀ վարչապետի մոսկովյան այցի հստակ ժամկետները կհամաձայնեցվեն` հաշվի առնելով պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկները:
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Մոսկվայում կայանալիք ռուս-հայկական բարձր մակարդակի բանակցությունների գլխավոր թեմաները լինելու են Հայաստանի հետագա զարգացման և կողմնորոշման հստակեցումը, ինչպես նաև այդ հարցի շուրջ հանրաքվեի անցկացումը: Այս մասին հայտնել է Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
Պեսկովն ընդգծել է` ՀՀ վարչապետի՝ ՌԴ կատարելիք այցի հստակ ժամկետները կհամաձայնեցվեն դիվանագիտական ուղիներով՝ հաշվի առնելով պետությունների ղեկավարների աշխատանքային գրաֆիկները:
Նա անդրադարձել է նաև բիշքեկյան հանդիպմանը։
«Փաշինյանի հետ հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել Բիշքեկում, և դա շատ կարևոր ու բովանդակալից հանդիպում էր, երկկողմ առևտրատնտեսական համագործակցության հետ կապված որոշ կոնկրետ կետեր են նախանշվել։ Եվ համապատասխան գերատեսչությունները զբաղվելու են այդ հարցերով, մշակելու են դրանք»,– ասել է Կրմելի ներկայացուցիչը։
Ավելի վաղ Կրեմլում հայտարարել էին, որ Եվրամիությանն ինտեգրվելու ձգտումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց Երևանը չի կարող և չպետք է իրականացնի այդ քաղաքականությունը ԵԱՏՄ երկրների հաշվին: Դրան հաջորդեցին դեպի Ռուսաստան հայկական արտադրանքի արտահանման սահմանափակումները։
Վիճակագրական տվյալների համաձայն՝ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությունից դուրս գալու դեպքում կկորցնի ապրանքաշրջանառության գրեթե 40%-ը: