«Էմիլի ֆարմ» դեղատներում խախտումներ են հայտնաբերվել

Բաժանորդագրվել

Հսկողությունն իրականացվել է 7 մասնաճյուղում:

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. Երևանի «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցում իրավախախտումներ են հայտնաբերվել: Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը:

«Աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը սեպտեմբերի 4-ին հսկողություն է իրականացրել մայրաքաղաքում գործող «Էմիլի ֆարմ» դեղատնային ցանցի 7 մասնաճյուղերում։ Հսկողության արդյունքում արձանագրվել է վարչական իրավախախտման 9 դեպք»,- ասված է հաղորդագրությունում:

Հայտնաբերված իրավախախտումներից 6-ը եղել են պիտանելիության ժամկետն անց ապրանքների վաճառքի, 3-ը՝ չթույլատրված ապրանքատեսակի՝ մինչև 50 միկրոն հաստությամբ պոլիէթիլենային պարկերի վաճառքի վերաբերյալ։

Leave a comment