ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը ամփոփել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հայաստան, այն որակելով, որպես պատմական։
«Ավարտվեց ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի պատմական այցը Հայաստան, որը հայ-ամերիկյան երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նշանակալի քայլ է։ Այս այցի արդյունքները նախանշում են հետագա համագործակցության հստակ ուղին և վերահաստատում մեր ընդհանուր հանձնառությունը՝ նպաստելու կայունությանը, անվտանգությանն ու բարեկեցությանը Միացյալ Նահանգներում, Հարավային Կովկասում և այլուր»,- ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք, որ երկօրյա պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը՝ տիկնոջ ու երեխաների հետ։