Մահացել է Ուրարտու ֆուտբոլային ակումբի սան Վահան Պետրոսյանը


Սպորտ

Երեւանի «Ուրարտու» ֆուտբոլային ակումբը խորը ցավով տեղեկացնում է, որ մահացել է 18-ամյա սան Վահան Պետրոսյանը:

«Խորը ցավով տեղեկացնում ենք, որ մահացել է «Ուրարտու» ակադեմիայի սան Վահան Պետրոսյանը:Վահանը իր ֆուտբոլային քայլերը սկսել է 6 տարեկանից «Ուրարտու» ակադեմիայի մանկապատանեկան թիմերում, այնուհետև հանդես է եկել «Ուրարտու-2»-ի կազմում:

Մեր ցավակցությունն ենք հայտնում նրա ընտանիքին և հարազատներին:

Հանգչիր խաղաղությամբ, Վահան:Դու ընդմիշտ կմնաս «Ուրարտուի» մի մասնիկը»,- նշվում է ակումբի ցավակցականում:


Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝

Հետևեք մեզ նաև տելեգրամում՝

Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝

Leave a comment