ՌԴ ԶՈւ–ն հարվածներ է հասցրել «Իզմայիլ» և «Չեռնոմորսկ» նավահանգիստներին. ՊՆ

Բաժանորդագրվել

ՌԴ ԶՈւ–ն շարունակում է հարվածներ հասցնել Ուկրաինայի զինված ուժերի նպատակների համար օգտագործվող նավահանգստային ենթակառուցվածքներին և նավերին։

ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի – Sputnik. ՌԴ ԶՈւ–ն ուկրաինական «Իզմայիլ» նավահանգստում խոցել է համալիր, որն օգտագործվել է ռազմական բեռների բեռնաթափման համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ–ն։

«Հարվածային անօդաչուներով խոցվել է` «Իզմայիլ» նավահանգստում` արտադրաբեռնման համալիր, որն օգտագործվում էր նավերից Ուկրաինայի զինված ուժերին արևմտյան երկրների կողմից մատակարարվող ռազմական բեռները բեռնաթափելու համար»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է նաև, որ «Չեռնոմորսկ» նավահանգստում ռազմատեխնիկական գույքով բեռնատար նավ է խոցվել։

Առավոտյան ռուսական բանակը Սև ծովում խոցել է ուկրաինական պարեկային նավ, որն օգտագործվում էր ռազմական նշանակության բեռներով նավերի ուղեկցման համար։

Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։

Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։

Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։

Leave a comment