Սոմալիլենդի ճանաչման հարցը Հայաստանի արտաքին օրակարգում չկա․ ԱԳՆ

https://arm.sputniknews.ru/20260906/svomalilendi-tshanachman-harcy-hajastani-artaqin-orakargum-chka-agn-106521451.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59463737_0:0:601:450_1920x0_80_0_0_f99ad82a56e0ad3340e42bd3710651b0.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հհ արտաքին գործերի նախարարություն. ագն

հհ արտաքին գործերի նախարարություն. ագն

Բաժանորդագրվել

Իսրայելի օրինակին հետևելու և Սոմալիի ինքնավար տարածաշրջանը ճանաչելու կոչ էր արել ամերիկացի հայտնի վերլուծաբանը։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանը չի պատրաստվում ճանաչել Սոմալիլենդի անկախությունը։ Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից։

Ավելի վաղ ամերիկացի հայտնի վերլուծաբան Մայքլ Ռուբինը «The Armenian Mirror-Spectator»-ի համար գրված հոդվածում կոչ էր արել Հայաստանին ճանաչել Սոմալիլենդը։ Նրա կարծիքով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Սոմալիլենդը բախվում են Թուրքիայի թշնամական գործողություններին, որն աջակցում է Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիային և խաթարում է Սոմալիլենդի ինքնիշխանությունը։

Ռուբինը հայտարարել էր, որ ճանաչումը իբր թե շփման եզրեր կստեղծի Իսրայելի հետ, որը ճանաչել է Սոմալիլենդի անկախությունը, և կարող է իսրայելցի ստրատեգներին դրդել վերանայել Ադրբեջանի հետ դաշինքը։

«ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում Սոմալիլենդի ճանաչման հարց չկա»,–ասվում է ԱԳՆ պատասխանում։

Նշենք, որ Սոմալիլենդը համարվում է ինքնավար տարածաշրջան Սոմալիի Դաշնային Հանրապետության կազմում։ 1991 թվականից տարածաշրջանը գործում է կենտրոնական իշխանություններից անկախ, ունի սեփական Սահմանադրությունը, նախագահը, կառավարությունը և խորհրդարանը։ Բացի այդ, Սոմալիլենդն ունի սեփական զինված ուժերը, ոստիկանությունը և անվտանգության մարմինները։

Հաշվի առնելով, որ երկրի հարավային և կենտրոնական շրջանները երկար տարիներ գտնվում են շարունակական ճգնաժամի մեջ են (մի մասը գտնվում է «Ալ-Շաբաբ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման զինյալների վերահսկողության տակ), Սոմալիլենդում իրավիճակը բավականին կայուն է։

Նշենք, որ վերջին տարիներին Հայաստանը ոչ ստանդարտ քայլեր է ձեռնարկել նմանատիպ վիճելի հարցերի վերաբերյալ։

Մասնավորապես, 2024 թվականի հունիսի 21-ին Հայաստանի ԱԳՆ-ն հայտարարեց Պաղեստինի պետականության ճանաչման մասին, իսկ ավելի ուշ հայտարարեց Կոսովոյի քաղաքացիների անձնագրերի ճանաչման մասին՝ հստակեցնելով, որ դա չի նշանակում դրա անկախության ճանաչում։

Leave a comment