Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև C-400 համակարգերի հարցում առաջընթաց է գրանցվել

Ըստ տեղեկությունների՝ զգալի առաջընթաց է գրանցվել Թուրքիայի կողմից Ռուսաստանից ձեռք բերված C-400 զենիթահրթիռային համակարգերը երրորդ երկրին վաճառելու բանակցություններում։ Այս մասին հայտնել է «Yeni Akit» թերթը։


Հրատարակության տվյալներով՝ Անկարան և Մոսկվան հասել են C-400  համակարգերի երրորդ երկրին վաճառքի շուրջ բանակցությունների վերջնական փուլին։

Հրապարակումը պնդում է, որ խնդիրը լուծվել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Ղրղզստանում կայացած հանդիպումների ժամանակ։ Արաբական Միացյալ Էմիրությունները հիշատակվել են որպես C-400-ների հնարավոր գնորդ։


Նշենք, որ C-400-ի հարցը երկար ժամանակ եղել է Թուրքիայի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունների հիմնական վիճահարույց կետը։ Անկարայի կողմից ռուսական համակարգերի գնումը հանգեցրել է Թուրքիայի բացառմանը F-35 ծրագրից։

Leave a comment