https://arm.sputniknews.ru/20260906/ukrainaji-zu-i-harvatsnery-rusastani-marzeri-ughghutjamb-kan-zvoher-glkhavvory-ajs-zhamin-106514499.html
Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները Ռուսաստանի մարզերի ուղղությամբ, կան զոհեր․ գլխավորը` այս ժամին
Ուկրաինայի ԶՈւ-ի հարվածները Ռուսաստանի մարզերի ուղղությամբ, կան զոհեր․ գլխավորը` այս ժամին
Sputnik Արմենիա
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի պատճառով Ռուսաստանի հարավի օդանավակայաններում ուշանում է ավելի քան 70 չվերթի մեկնումն ու ժամանումը։ 06.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-06T11:32+0400
2026-09-06T11:32+0400
2026-09-06T11:33+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
ուկրաինա
ռուսաստան
անօդաչու թռչող սարք (աթս)
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106513638_0:0:3072:1728_1920x0_80_0_0_9c11c963647ebc1d22b1dbff94f5b579.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Երեք մարդ է զոհվել, չորսը վիրավորվել են Բելգորոդի մարզում անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից հարձակումների հետևանքով, այդ մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։Նա հավելել է, որ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ն 102 անգամ գրոհել է Բելգորոդի մարզի տարածքը։ Հարվածի տակ է հայտնվել մարզի 15 շրջան։ Բացի այդ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի տվյալներով, հակառակորդը երեք հրետակոծություն է իրականացրել և հինգ անգամ պայթուցիկ սարքեր է նետել ԱԹՍ-ներից։Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռյազանի մարզի ձեռնարկություններից մեկում, հայտնել է մարզպետ Պավել Մալկովը։ Վնասվել է նաև բնակելի տուն, որի վրա ընկել են ԱԹՍ–ի բեկորները։Անօդաչուների ակտիվության պատճառով Ռուսաստանի հարավի օդանավակայաններում ուշանում է ավելի քան 70 ինքնաթիռի մեկնումն ու ժամանումը, ամենամեծ թվով ուշացումները՝ 61 չվերթ, Սոչիի օդանավակայանում են գրանցվել։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/06/106513638_80:0:2811:2048_1920x0_80_0_0_ec264270bc158af6e2102ef0af3c8c27.jpg.webp
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
ուկրաինա, ռուսաստան, անօդաչու թռչող սարք (աթս), պատերազմ
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման վտանգի պատճառով Ռուսաստանի հարավի օդանավակայաններում ուշանում է ավելի քան 70 չվերթի մեկնումն ու ժամանումը։
ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Երեք մարդ է զոհվել, չորսը վիրավորվել են Բելգորոդի մարզում անցած մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից հարձակումների հետևանքով, այդ մասին հայտնել է մարզպետի ժամանակավոր պաշտոնակատար Ալեքսանդր Շուվաևը։
Նա հավելել է, որ անցած օրվա ընթացքում Ուկրաինայի ԶՈւ-ն 102 անգամ գրոհել է Բելգորոդի մարզի տարածքը։ Հարվածի տակ է հայտնվել մարզի 15 շրջան։ Բացի այդ, մարզպետի ժամանակավոր պաշտոնակատարի տվյալներով, հակառակորդը երեք հրետակոծություն է իրականացրել և հինգ անգամ պայթուցիկ սարքեր է նետել ԱԹՍ-ներից։
Ուկրաինայի ԶՈւ-ի հարձակումից հետո հրդեհ է բռնկվել Ռյազանի մարզի ձեռնարկություններից մեկում, հայտնել է մարզպետ Պավել Մալկովը։ Վնասվել է նաև բնակելի տուն, որի վրա ընկել են ԱԹՍ–ի բեկորները։
Դոնի Ռոստովում Ուկրաինայի ԶՈւ-ի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով տուժել է երեք մարդ։ Այս մասին հայտնել է մարզպետ Յուրի Սլյուսարը։ Ռոստովի մարզում վնասվել է գնացքի լոկոմոտիվը, յոթ ուղևորատար գնացք ուշանում է նշված ժամից։
Անօդաչուների ակտիվության պատճառով Ռուսաստանի հարավի օդանավակայաններում ուշանում է ավելի քան 70 ինքնաթիռի մեկնումն ու ժամանումը, ամենամեծ թվով ուշացումները՝ 61 չվերթ, Սոչիի օդանավակայանում են գրանցվել։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։