Ռուսաստանցի գեղասահորդները նվաճել են բոլոր մեդալները Տոկիոյի միջազգային մրցաշարում

Բաժանորդագրվել

​Kinoshita Group Cup-ում հաղթանակը ռուսաստանցի զույգի առաջին խոշոր հաջողությունն է դարձել միջազգային ասպարեզում տևական ընդմիջումից հետո։

ԵՐԵՎԱՆ, 6 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանցի գեղասահորդները զբաղեցրել են պատվո հարթակի բոլոր տեղերը Տոկիոյում ընթացող Kinoshita Group Cup միջազգային մրցաշարի զույգերի մրցույթում։

▪️Ոսկին նվաճել են Ալեքսանդրա Բոյկովան և Դմիտրի Կոզլովսկին:
​▪️Արծաթը նվաճել են Եկատերինա Չիկմարյովան և Մատվեյ Յանչենկովը:
​▪️Բրոնզը ստացել են Անաստասիա Մուխորտովան և Դմիտրի Եվգենևը։

Մրցաշարն անցկացվում է սեպտեմբերի 4-ից 6-ը։ Ռուս մարզիկները հանդես են գալիս չեզոք կարգավիճակով: Սակայն, Ռուսաստանի դրոշը, այնուամենայնիվ, հայտնվել է մրցումներում․ այն պարզել են տրիբունաներում գտնվող երկրպագուները։

Չեզոք կարգավիճակով Kinoshita Group Cup վերադարձը դարձավ առաջին քայլը դեպի աստիճանական վերաինտեգրում, թեև Օլիմպիական խաղերին և աշխարհի առաջնություններին լիարժեք մասնակցությունը դեռ տեսանելի չէ։ Տոկիոյում բոլոր երեք ռուսաստանցի զույգերի հաջող ելույթը հաստատում է զույգերով սահքի ռուսական դպրոցի բարձր մակարդակը՝ չնայած հարկադրական դադարին, գրում է «Московский комсомолец»-ը։

Leave a comment