Ինչ են քննարկել Պուտինն ու Թրամփի բանագնացները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 5-ին Կրեմլում ընդունել է ամերիկացի բանագնացներ Սթիվ Ուիթքոֆին և Ջարեդ Քուշներին:

Հանդիպման հիմնական թեման Ուկրաինայի պատերազմն ու դրա ավարտի հնարավորություններն են եղել։ Կողմերը քննարկել են խաղաղության հասնելու և բանակցային գործընթացը առաջ տանելու հնարավոր քայլերը։

Կրեմլի ներկայացուցիչ Յուրի Ուշակովի խոսքով՝ բանակցությունները եղել են օգտակար, անկեղծ և կառուցողական։ Նրա խոսքով՝ ամերիկյան կողմը ներկայացրել է ԱՄՆ-ի դիրքորոշումը, իսկ Պուտինը ներկայացրել է Ռուսաստանի տեսակետը։

 

Leave a comment