Երևանի պատմության մի մասնիկը՝ Հանրապետության 32 հասցեում, շուտով բաց կլինի բոլորի համար (տեսանյութ)
Հանրապետության 32 հասցեում ամփոփված է Երևանի պատմության մի մասնիկը։ Տարիներ շարունակ հանրության համար փակ այս տարածքը Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախաձեռնությամբ շուտով իր դռները կբացի բոլորի առջև։
🔷2017 թվականին շենքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվել էր երեք հասարակական կազմակերպությունների։
🔷 2024 թվականին շենքը հանձնվել է Երևան համայնքին։
🔷 ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ կնքված հուշագրի համաձայն՝ այստեղ կկազմակերպվի հայ անվանի արվեստագետ Մարկոս Գրիգորյանի ստեղծագործությունների ցուցադրությունը: