Ավանդույթը կա, հնարավորությունները՝ նույնպես․ ի՞նչ է պետք Լոռու մեղվաբուծությանը (տեսանյութ)
Լոռու մարզում մեղվաբուծությունը գյուղատնտեսության ավանդական և հեռանկարային ճյուղերից է։ Լեռնային բնությունը, բազմազան բուսական աշխարհն ու հարուստ արոտավայրերը նպաստավոր պայմաններ են ստեղծում որակյալ մեղրի ստացման համար։ Սակայն ոլորտի զարգացումը այսօր բազմաթիվ մարտահրավերների առաջ է կանգնած։
Մեղվաբույծները խոսում են բերքատվության, պետական սահմանափակ աջակցության և արտադրանքի իրացման դժվարությունների մասին։
Այս պայմաններում Լոռու մեղվաբույծների համար կարևոր է ոչ միայն պահպանել տարիների փորձն ու ավանդույթները, այլև գտնել ոլորտի կայուն զարգացման նոր ուղիներ։
Լոռու մեղվաբուծության ապագան մեծապես կախված է նրանից, թե որքան արդյունավետ կկարողանան ոլորտի ներկայացուցիչներն ու պետությունը միասին լուծել առկա խնդիրները։
Այսօր մեղվաբույծների համար կարևոր է, որ իրենց աշխատանքի արժեքը գնահատվի ոչ միայն խոսքով, այլև արդար գնով, արդյունավետ պետական քաղաքականությամբ և իրացման կայուն հնարավորություններով։ Իսկ եթե այս ուղղություններով հնարավոր լինի առաջընթաց ապահովել, Լոռու մեղվաբուծությունը կարող է ոչ միայն պահպանել իր ավանդույթները, այլև դառնալ մարզի գյուղատնտեսության զարգացման կարևոր և հեռանկարային ուղղություններից մեկը։
Lori tv