Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավում «Հեզբոլլահի» օբյեկտներին նոր հարվածների մասին

Իսրայելական զինված ուժերը նոր հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտներին։ Այս մասին հայտնել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։

Ըստ հաղորդագրության՝ հարվածները հասցվել են ի պատասխան «Հեզբոլլահի» ջոկատների կողմից Լիբանանի հարավում, այսպես կոչված, անվտանգության գոտում գտնվող իսրայելցի զինծառայողների վրա իրականացված հարձակման։ Ուրբաթ երեկոյան նրանց ուղղությամբ անօդաչու թռչող սարք է արձակվել, սակայն զինվորականներից ոչ ոք չի տուժել։

Ի պատասխան՝ Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել «Հեզբոլլահի» ռազմական ենթակառուցվածքի օբյեկտներին, այդ թվում՝ զենքի պահեստներին, ինչպես նաև հակառակորդի անձնակազմին։

«Հարվածները հասցվել են անմիջական սպառնալիքը վերացնելու նպատակով», – հայտարարել են բանակի մամուլի ծառայությունում՝ միաժամանակ ընդգծելով, որ Իսրայելը «շարունակում է հավատարիմ մնալ Լիբանանի հարավում հրադադարի համաձայնագրին»։

Leave a comment