https://arm.sputniknews.ru/20260905/rusakan-gerannery-kievi-mvot-khvocel-en-ukrainaji-zui-lvogistik-kentrvon-rd-pn-106498555.html
Ռուսական «Գերանները» Կիևի մոտ խոցել են Ուկրաինայի ԶՈւ–ի լոգիստիկ կենտրոն․ ՌԴ ՊՆ
Ռուսական «Գերանները» Կիևի մոտ խոցել են Ուկրաինայի ԶՈւ–ի լոգիստիկ կենտրոն․ ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
Իրական ժամանակում օբյեկտիվ հսկողության միջոցներով թիրախում արձանագրվել է ինտենսիվ ծուխ, որին հաջորդել է բռնկումը։ 05.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-05T15:16+0400
2026-09-05T15:16+0400
2026-09-05T15:16+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
հատուկ ռազմական գործողություն
ռազմական հատուկ գործողություն
ուկրաինա
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/05/106492469_0:0:1501:844_1920x0_80_0_0_733b10bce2872ca2e0bcbf970fb71c9a.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը «Գերանի» հարվածներով Կիևի մերձակայքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոնը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:Գերատեսչությունում նշել են, որ իրական ժամանակի ռեժիմում օբյեկտիվ հսկողության միջոցներով թիրախում արձանագրվել է ինտենսիվ ծուխ, որին հաջորդել է բռնկումը:Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ ռազմական հատուկ գործողություն սկսելու որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/09/05/106492469_56:0:1389:1000_1920x0_80_0_0_21a111d7e4d5ecfef13fae6cfe10d207.jpg.webp
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան
հատուկ ռազմական գործողություն, ռազմական հատուկ գործողություն, ուկրաինա, ռուսաստան
Իրական ժամանակում օբյեկտիվ հսկողության միջոցներով թիրախում արձանագրվել է ինտենսիվ ծուխ, որին հաջորդել է բռնկումը։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Ռուսաստանի զինված ուժերը «Գերանի» հարվածներով Կիևի մերձակայքում խոցել են Ուկրաինայի զինված ուժերի կողմից օգտագործվող լոգիստիկ կենտրոնը։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
«Կիևի արևմտյան ծայրամասում գտնվող Չայկի բնակավայրում գտնվող լոգիստիկ կենտրոնն օգտագործվում էր ի նպաստ Ուկրաինայի զինված ուժերի։ «Վարյագ» անօդաչու համակարգերի զորքերի առանձին բրիգադի հարվածային դրոնների հաշվարկներով «Գերան» ԱԹՍ-ների կիրառմամբ մի շարք հարվածներ են հասցվել հակառակորդի լոգիստիկ կենտրոնին», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչությունում նշել են, որ իրական ժամանակի ռեժիմում օբյեկտիվ հսկողության միջոցներով թիրախում արձանագրվել է ինտենսիվ ծուխ, որին հաջորդել է բռնկումը:
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։