Կոստանյանն ու Բրոդսկին անդրադարձել են հայ-չեխական գործակցության հեռանկարներին

Սեպտեմբերի 4-ին Չեխիա ՀՀ նախագահի պաշտոնական այցի շրջանակում ԱԳՄԱ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարարի տեղակալ Յիրժի Բրոդսկիի հետ, քննարկել երկկողմ գործակցության ընդլայնման հնարավորությունները:

Անդրադարձ է արվել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգին և Հարավային Կովկասում արձանագրված զարգացումներին։

Երկու երկրների միջև առկա բարեկամական հարաբերությունների դինամիկ զարգացման համատեքստում ընդգծվել է բարձրագույն մակարդակով փոխայցելությունների կարևորությունը: Զրուցակիցներն առանձնանշել են համագործակցության հեռանկարային ոլորտները՝ բարձր տեխնոլոգիաներ, արհեստական բանականություն, ջրային ռեսուրսների կառավարում, երկկողմ առևտուր, զբոսաշրջություն՝ պայմանավորվելով այս ուղղությամբ երկխոսությունը շարունակել միջկառավարական հանձնաժողովների ձևաչափով:

Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի առաջմղման, Հարավային Կովկասում առկա զարգացումների, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի մի շարք հարցերի շուրջ:

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Չեխիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկի, քննարկել ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Leave a comment