Հասարակություն
05.09.2026 | 11:30
Ազգայինն պատկերասրահում մեկնարկել է ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանի «Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գրքի շնորհանդեսը։
«Իմ գիրքն արդեն տպագրված է և պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին։ Այս գիրքը 2018 թվականի ոչ բռնի, թավշյա հեղափոխության և «Քայլ արա, մերժիր Սերժին» շարժման մեր համատեղ պայքարի, անցած ճանապարհի ու ներքին խոհերի մասին է»,- ավելի վաղ հայտնել էր Գրիգորյանը։
Շնորհանդեսին ներկա են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱԽ քարտուղար Ալեն Սիմոնյանը, նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։
Factor.am-ի լրագրողը հետաքրքրվեց Սիմոնյանից՝ այսօր նրա հարսանիքը չի՞, ինչին ԱԽ քարտուղարը դրական պատասխան տվեց։
Հիշեցնենք՝ օգոստոսի 13-ին Փաշինյանը հայտնեց, որ որոշել է ԱԽ քարտուղարի փոփոխություն կատարել և այդ պաշտոնում նշանակվեց ԱԺ նախկին նախագահ Ալեն Սիմոնյանը։
Գրիգորյանն այս պահին աշխատանք չունի։ Փաշինյանը նույն օրը հայտնել էր, որ անձամբ առաջարկել է Գրիգորյանին աշխատանքի անցնել վարչապետի աշխատակազմում, սակայն վերջինը հրաժարվել է։
Հավելենք, որ օրեր առաջ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը Factor TV-ի հետ հարցազրուցում նշել էր, որ Արմեն Գրիգորյանը շուտով կրկին կվերադառնա քաղաքական կյանք։
Մանրամասները՝ տեսանյութում։