ՀՀ-ն հետաքրքրված է Չեխիայի հետ քաղաքային երկաթուղային տրանսպորտի բնագավառում գործակցության հարցում

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Չեխիա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է այդ երկրի տրանսպորտի նախարար Իվան Բեդնարիկի, քննարկել ավիացիոն, երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հնարավորությունները։

Հայաստանի նախարարը շեշտել է, որ երկիրը հետաքրքրված է Չեխիայի հետ քաղաքային երկաթուղային տրանսպորտի բնագավառում գործակցությունն ընդլայնելու հարցում։ Մասնավորապես, դիտարկվել են տեխնիկական խորհրդատվությունը, փորձի փոխանակումը և չեխական ընկերությունների ներգրավման հնարավորությունը։

Կողմերը կարևորել են Հայաստանի և Չեխիայի միջև կանոնավոր օդային հաղորդակցության առկայությունը։ Չեխ գործընկերոջ հետ քննարկվել են նաև երկու կողմի համար փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Ներկայում Wizz Air ավիաընկերությունը Երևան-Պրահա երթուղով ուղիղ չվերթեր է իրականացնում շաբաթական երեք անգամ։

Leave a comment