Գերմանիայի Սաքսոնիա նահանգի երկու էլեկտրաենթակայանում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

Գերմանիայի Սաքսոնիա նահանգի երկու էլեկտրաենթակայանում պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել

Գերմանիայի արևելքում գտնվող Սաքսոնիա նահանգի երկու էլեկտրաենթակայանում ուրբաթ օրը պայթուցիկ սարքեր են հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է Bild թերթը։

Էլեկտրաենթակայանները գտնվում են Գյորլիցի շրջանում՝ Բրանդենբուրգի հետ սահմանին, քարհանքի հարևանությամբ։ Այստեղ LEAG ընկերությունը արդյունահանում է գորշ ածուխ, որն օգտագործվում է Յանցվալդեի և Բոքսբերգի (Սաքսոնիա) էլեկտրակայաններում էլեկտրաէներգիա արտադրելու համար։

«Ներկայում իրականացվում են քննչական գործողություններ։ Մարտավարական նկատառումներից ելնելով՝ մենք այլ մեկնաբանություններ չենք կարող տալ»,- հայտարարել են ոստիկանությունից։

Սա Գերմանիայի էլեկտրաենթակայաններում տեղի ունեցած առաջին նման միջադեպը չէ։ Սեպտեմբերի 1-ին անհայտ անձինք պայթուցիկով ինքնաշեն հրթիռներ էին արձակել Բրանդենբուրգում ածխով աշխատող ՋԷԿ-ի էլեկտրաենթակայանի ուղղությամբ։

Leave a comment