Զախարովան Փաշինյանին պատասխանել է Բուլգակովից մեջբերումով (PAN.am)

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի մասին խոսքերին, պատասխանել է հայտնի ռուս գրող Միխայիլ Բուլգակովից մեջբերումով:

«Դուք տղամա՞րդ եք, թե կին (Բուլգակով, «Շան սիրտը»)», — գրել է Զախարովան Telegram ալիքում՝ մեկնաբանելով Փաշինյանի դիրքորոշման վերաբերյալ լրատվամիջոցների հրապարակումները, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Փաշինյանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ եթե Երևանը համարում է, որ Գյումրիում տեղակայված ռազմաբազան անհրաժեշտ չէ, ռուսական կողմը պատրաստ է հեռանալ հաջորդ իսկ օրը և որևէ մեկին ոչինչ չի պարտադրելու։ Փաշինյանն արդեն Երևանում, անդրադառնալով այդ հայտարարությանն, ասել է, որ Երևանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի ռազմաբազան դուրս բերել Հայաստանի տարածքից, սակայն միաժամանակ պատրաստ է հարցը քննարկել, եթե Մոսկվան որոշի այն պահպանել։

Leave a comment