Երևանում օդի որակը․ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը


Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը։


 


Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 


-Կենտրոնում՝ գրեթե ամբողջ շաբաթ,


-Արաբկիրում՝ օգոստոսի 26-28-ը,


-Նոր Նորքում՝ սեպտեմբերի 1-ին,


-Շենգավիթում չի գերազանցել։


 


Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել Է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․


 


-Կենտրոնում՝ օգոստոսի 26-ին,


-Նոր Նորքում՝ օգոստոսի 26-ին և սեպտեմբերի 1-ին,


-Արաբկիրում և Շենգավիթում չեն գերազանցել։


 


Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։

Դիտումների քանակ4

Leave a comment