Նարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններին

Նարիշկին․ ԵՄ երկրները «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի ռազմական գործողություններին

Եվրամիության երկրները փաստացի «ամբողջ ծավալով» մասնակցում են Ուկրաինայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին, հայտարարել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Գաղտնիք չէ, որ Եվրամիության երկրները փաստացի ամբողջ ծավալով մասնակցում են Ուկրաինայի կողմից իրականացվող ռազմական գործողություններին՝ մատակարարելով զենք, զինամթերք և հետախուզական տեղեկատվություն։ Ավելին, մենք մարտադաշտում հայտնաբերում ենք նաև Եվրամիության երկրների զինծառայողների»,– ասել է Նարիշկինը ԱՊՀ անդամ պետությունների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների խորհրդակցության նիստից հետո։

Leave a comment