https://arm.sputniknews.ru/20260904/iraqy-pvordzum-e-lcanaver-vardzakalel-hvormuzi-neghucvov-navt-teghapvokhelu-hamar-zlm-106483653.html
Իրաքը փորձում է լցանավեր վարձակալել՝ Հորմուզի նեղուցով նավթ տեղափոխելու համար. ԶԼՄ
Իրաքը փորձում է լցանավեր վարձակալել՝ Հորմուզի նեղուցով նավթ տեղափոխելու համար. ԶԼՄ
Sputnik Արմենիա
Ընկերությունները, որոնց հետ վարձակալության շուրջ բանակցություններ են ընթանում, չեն նշվում։ 04.09.2026, Sputnik Արմենիա
2026-09-04T22:40+0400
2026-09-04T22:40+0400
2026-09-04T22:46+0400
իրաք
հորմուզի նեղուց
նավ
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_0:160:3072:1888_1920x0_80_0_0_f78f10db8254687b10f68ff9d111887c.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Իրաքը փորձում է վարձակալել մի քանի լցանավ՝ Հորմուզի նեղուցով նավթ տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Իրաքի կառավարության ներկայացուցչին։Միևնույն ժամանակ ընկերությունները, որոնց հետ վարձակալության շուրջ բանակցություններ են ընթանում, չեն բացահայտվում։ Գործակալությունը նշում է, որ լցանավերի սեփականատերերը, որոնք պատրաստ են իրենց նավերը Հորմուզի նեղուցով անցկացնել, համեմատաբար քիչ են։Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրացումը, համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի մատակարարումների շուրջ մեկ հինգերորդն անցնում էր դրանով։Վերջին օրերին այս երթուղով նավագնացության ակտիվությունը զգալիորեն նվազել է. նեղուցով անցնող նավերի թիվը կրճատվել է, իսկ խոշոր նավթատար լցանավերն ու գազատարները գրեթե դադարեցրել են օգտվել նեղուցից։
իրաք
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/07/1d/105204511_171:0:2902:2048_1920x0_80_0_0_af4d47c3b44aa4e9b10ef2c4512448c0.jpg.webp
իրաք, հորմուզի նեղուց, նավ, իրանի իսլամական հանրապետություն
իրաք, հորմուզի նեղուց, նավ, իրանի իսլամական հանրապետություն
Ընկերությունները, որոնց հետ վարձակալության շուրջ բանակցություններ են ընթանում, չեն նշվում։
ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Իրաքը փորձում է վարձակալել մի քանի լցանավ՝ Հորմուզի նեղուցով նավթ տեղափոխելու համար։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Իրաքի կառավարության ներկայացուցչին։
«Իրաքը փորձում է մի քանի լցանավ վարձակալել Հորմուզի նեղուցով անցնելու համար՝ համաշխարհային շուկաներ իր հում նավթը դուրս բերելու։ Կառավարությունն արդեն սկսել է գործընթացը պետական Iraqi Oil Tankers ընկերության միջոցով», – ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ ընկերությունները, որոնց հետ վարձակալության շուրջ բանակցություններ են ընթանում, չեն բացահայտվում։ Գործակալությունը նշում է, որ լցանավերի սեփականատերերը, որոնք պատրաստ են իրենց նավերը Հորմուզի նեղուցով անցկացնել, համեմատաբար քիչ են։
Հորմուզի նեղուցը ռազմավարական նշանակություն ունի համաշխարհային էներգետիկ շուկայի համար։ Մինչև իրավիճակի սրացումը, համաշխարհային նավթի և հեղուկ բնական գազի մատակարարումների շուրջ մեկ հինգերորդն անցնում էր դրանով։
Վերջին օրերին այս երթուղով նավագնացության ակտիվությունը զգալիորեն նվազել է. նեղուցով անցնող նավերի թիվը կրճատվել է, իսկ խոշոր նավթատար լցանավերն ու գազատարները գրեթե դադարեցրել են օգտվել նեղուցից։