Էրդողանի ևՂուրանի մասին կատակների համար թուրք հումորիստը 12 տարով ազատազրկվել

Բաժանորդագրվել

Գեքթաշի նկատմամբ քրեական հետապնդումըսկսվել է հուլիսին՝ համացանցում նրա «Մեռյալ ծով» համերգի տեսագրության հրապարակումից հետո, որն ավելի քան 14 մլն դիտում է հավաքել:

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի – Sputnik. Թուրք հումորիստ Դենիզ Գեքթաշին սպառնում է մինչև 12 տարի և 2 ամիս ազատազրկում՝ իր ելույթների ժամանակ հնչեցրած կատակների պատճառով:Այս մասին հայտնում է «Medyascope» պորտալը։

Դատախազությունը մեղադրական եզրակացություն է պատրաստել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու, հասարակության մի մասին նվաստացնելու և հանցագործությունն ու հանցագործին գովերգելու հոդվածներով:Մեղադրանքների հանրագումարով նվազագույն պատժաժամկետը 2 տարի և 2 ամիս է։

Գեքթաշի նկատմամբքրեական հետապնդումը սկսվել էր հուլիսին՝ համացանցում նրա «Մեռյալ ծով»համերգի տեսագրության հրապարակումից հետո, որն ավելի քան 14 մլն դիտում է հավաքել: Ելույթի ժամանակ հումորիստը կատակելէր թուրքական իշխանությունների և ընդդիմության ներկայացուցիչների, ինչպես նաև Ղուրանի մասին։

Անցած շաբաթ դատարանը վճռել էր ազատ արձակել Գեքթաշին, սակայն դրանից անմիջապես հետո նրան կրկին ձերբակալել էին նոր հետաքննության շրջանակներում: Ինչպես հայտնել է հումորիստների «TuzBiber» միավորումը, ևս մեկ քրեական գործի հիմք է դարձել մի կատակ, որը հետաքննությունը գնահատել է որպես հանցագործության և հանցագործի գովերգում։

Ինքը՝ Գեքթաշը, հերքում է մեղադրանքները։Հարցաքննության ժամանակ նահայտարարել է, որ իր ելույթները հումորային բնույթ են կրել, և նա որևէ մեկին վիրավորելու մտադրություն չի ունեցել:

Leave a comment